Կապիտուլյացիա՞, թե՞ խաղաղություն․ ինչ են ասում փորձագետները
Խաղաղություն պիտի ըլնա միայն մեր հաղթախնակով,
Մոնթե Մելքոնյան

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության պայմանագիրը նոր թափ հաղորդեց Հարավային Կովկասում տիրող իրավիճակի զարգացմանը և իր վրա հրավիրեց աշխարհի ուշադրությունը։
Մի շարք քաղաքական վերլուծաբաններ և գործիչներ շտապեցին կիսվել ապագայի իրենց տեսլականով և թե ինչ հնարիավոր ռիսկեր է պարունակում այս պայմանագիրը ինչպես կողմերի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների համար։
Համաշխարհային կարգի զարգացումները, Ռուսաստանը և Հարավային կովկասը
ԱՄՆ-ի նախկին զինվորական Ստանիսլավ Կրապիվնիկը ներկայացավ խորը և տեղին դիտարկումներով։ Ըստ նրա «Թրամփյան միջանցք» ի բացումը տարածաշրջանում մեծացնելու է ԱՄՆ-ի ազգեցությունը՝ փորձելով իրեն ենթարկեցնել տարածաշրջանում ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային իրավիճակը։
ԱՄՆ-ն Ադրբեջանին «նվիրեց» այն, ինչի համար պայքարում էր ավելի քան 34 տարի, այն է չեղարկեց հոդված Հոդված 907ը՝ թույլ տալով Ադրբեջանին գնել ամերիկյան զինտեխնիկա, սակայն Հայաստանը նման հնարավորություն չստացավ։
Մեծ ջանքեր չպահանջվեց նաև լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝այսպես լիովին դառնալով իրավիճակի տիրապետողը։
Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանը կորցնում է իր լծակները Հարավային Կովկասում, ինչի հետևանքով առաջանում է վակուում, որը կարող են փորձել լրացնել ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան՝ ավելացնելով լարվածությունը։
Ռուսաստանի նահանջի ֆոնին Թուրքիան դառնում է ավելի կենտրոնական խաղացող տարածաշրջանում, ինչը Կրապիվնիկը դիտում է որպես ուժերի նոր դասավորության նշան և հնարավոր բախումների առիթ։
Նա կանխատեսում է, որ Ռուսաստան և Իրան կարող են քայլեր ձեռնարկել՝ հակազդելու Արևմուտքի (հատկապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի) ընդլայնվող ազդեցությանը։Եվ արդյունքում Հարավային Կովկասը կարող է դառնալ «երկրորդ» Աֆղանստան կամ Վիետնամ։ Սա կարող է լինել ինչպես քաղաքական ներգրավվածության, այնպես էլ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով։
Նրա գնահատմամբ Հայաստան ունենում է ռազմավարական կարևոր դիրք։ Այս համաձայնագրի ստորագրումը բացում է մի շարք առևտրային ուղիներ դեպի Արևմուտք, օրինակ՝ Աբխազիայի երկաթուղի, որը կարող է ստեղծել նոր տրանսպորտային միջանցք և ընդլայնել քաղաքական ազդեցությունը։ Կրապիվնիկի կարծիքով՝ եթե արտաքին ուժերը վերահսկեն այս ուղին, նրանք կարող են տարածաշրջանում ստեղծել նշանակալի քաղաքական լծակ՝ ազդելով առևտրի և զինտեխնիկայի հոսքի վրա։
եթե Հայաստանի իշխանությունները կարողանան մասնակցել այս միջանցքի կառավարմանը, հնարավոր է ստանալ տրանսպորտային և տնտեսական առավելություններ, հակառակ դեպքում կդարնա միջազգային ճնշման առարկա։
Ալիևը՝ ադրբեջանական շահի, Փաշինյանը՝ հայրենիքի դավաճանության նպատակի հետապնդմամբ

Կոնստանտին Զատուլինը, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշեց, որ այս համաձայնագիրը հետապնդում է մի նպատակ՝ հրաժարվել Ռուսաստանի ազդեցությունից տարածաշրջանում՝ ներգրավելով ԱՄՆ-ին տարածաշրջանային հարցերում։
Նա նշում է, որ երկու երկրներն էլ՝ Ադրբեջանը և Հայաստանը հետաքրքված չեն Հարավային կովկասում Ռուսաստանի ազդեցությամբ և խնդրի լուծումը փորձում են գտնել արտերկրում։
համար Ադրբեջան, Սա որոշ չափով կարող է լինել նպատակահարմար, քանի որ Ալիևը հետապնդում է իր և Թուրքիայի ազգային շահերը։ Հայաստանի համար Հայաստան, սակայն այս համաձայնագիրը որևէ կենսական նշանակություն չունի և տարածաշրջանում որևէ առավելություն չի տալիս, ինչն էլ Զատուլինի կարծիքով նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես դավաճանում է իր հայրենակիցներին՝ սպասարկելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։
Միջանցքի բացումը ՀՀ-ին կստիպի գնալ միակողմանի զիջումների

Գերմանիայի Հայ Դատի հանձնախումբը դիտարկմամբ այս պայմանագիրը, որը ենթադրում էր խաղաղության հաստատում որևէ աղերս չունի իրականության հետ։ Այն բացառապես միջանցքի բացման վերաբերյալ փաստաթուղթ է, որը չի սպասարկում Հայաստանի շահերը։
Եթե այն նպատակ ուներ վերջնականապես հաստատել խաղաղություն, ապա պետք է նեռարեր կետեր այն մասին, որ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց հայրենիք՝ միջազգային անվտանգության երաշխիքներով, վերացվեն բոլոր սահմանային շրջափակումները, որպիսի Հայաստանը կարողանա հանգիստ առևտրով զբաղվել և օգտագործել տրանսպորտային ուղիները, Բաքվում կեղծ դատավարությունների սպասող հայ գերիները պետք է վերադառնան Հայաստան։
Վերոնշյալ կետերից և ոչ մեկը չի ներառվել պայմանագրում՝ այն դարձնելով բացառապես կոմերցիոն բնույթ կրող պայմանագիր, որը հավակնում է մարտահրավեր նետել Հայաստանի ինքիշխանությանը՝ չտալով իր տնտեսական շահերը պաշտպանելու որևէ միջոց։
Ալիևը և Փաշինյանը Զելենսկու սխալը կրկնելու ճանապարհին են

Յադոլլա Ջավանի, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական տեղակալ Յադոլլա Ջավանին բացասաբար արձագանքեց ստորագրված համաձայնագրին՝ նշելով, որ այն կխախտի կայունությունը Հարավային Կովկասում։
Նրա համոզմամբ երկու երկրները ընկել են խաղամոլ Թրամփի ծուղակը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և ՆԱՏՕ-ին ներգրավելով և հարևանների շահերն անտեսելով։
Նա նշում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկնում են նույն սխալը, ինչ արեց Զելինսկին՝ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի ավանդական անվտանգության գոտի հրավիրելով, որն էլ հանգեցրեց Ռուսաստանի հարձակմանը։
Զանգեզուրի միջացնքը ԱՄՆ-ին վարձակալությամբ տալով Հայաստանը և Ադրբեջանը գրգռում են Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին և Իրանին։
Հայաստանը՝ որպես մի քանի երկրի բախման կետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան ստորագրված խաղաղության համաձայնագրটি նկարագրեց որպես փաստաթուղթ, որը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։
Այն որևէ կերպ չի ներկայացնում ՀՀ շահերը չի առնչվում հետպատերազմյան խնդիրների լուծմանը, այն է ադրբեջանական զորքերի դուրսբերում, գերիների հանձնում, ՀՀ տարածքների ազատում։
Միակ հստակ բանը դա արդեն դե ֆակտո հաստատված «Զանգեզուրի միջանցք»-ն էր, որը իդեալական տարբերակ է դառնալու Մեղրին և Սյունինքը վերցնելու համար։
Ուղղակի այս անգամ այն ներկայացվեց մի փոքր ավելի նուրբ և սիրուն տարբերակով՝շղարշելով այն «խաղաղության» անվան տակ։ Նրա գնահատմամբ սկզբից Ամերիկյան, ապա արդեն թուրքական միջնորդությամբ աշխատող ճանապարհը ուղիղ իմաստով կսողա դեպի Սյունիք։
Այս ամենի արդյունքում մենք կորցնում ենք Ռուսաստանի և Իրանի աջակցությունը և մեծացնում ենք Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։ Երեք օրից կհրապարակվի նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների նախաստորագրված տեքստը, որը նրա կանխավարկածով լինելու է նոր անկլավների և զիջումների մասին։
Խաղաղության պայմանագիրը՝ աշխարհաքաղաքական ջեքփոթ Թուրքիայի և Ադրբեջանի, ստրատեգիական հաղթանակ ԱՄՆ-ի, վտանգավոր ծուղակ Հայաստանի համար

Գևորգ Ալմասյանը խաղաղության պայմանագիրը համարում է բացառապես աշխարհաքաղաքական ջեքփոթ Անկարայի համար,ով վաղուց էր երազում պանթյուրքիզմի իրականացման մասին։
Առաջարկվող միջանցքը 99 տարի լինելու է ԱՄՆ-ի հսկողության տակ և ծառայելու է Թուրքիայի համար որպես ուղի՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու համար։
Միջանցքի բացումը նաև ծառայում է Թուրքիայի շահերին ՆԱՏՕ-ի ներսում, քանի որ ստանալով մուտք և տիրապետություն Եվրասիական ճանապարհի վրա, Թուրքիան ձեռք է բերում իշխանություն դեպի Եվրոպա արտահանվող էներգիայի նկատմամբ՝ այսպիսով Բրյուսելի և Պեկինի համար ձեռք բերելով կարևոր մասնակցի նշանակություն։
ԱՄՆ-ն հանդես գալով որպես միջանցքի պահապան ուղղակիորեն ՀՀ-ի իրավասությունը զրոյացնում է և որևէ միջադեպ կդտիվի որպես հարձակում ԱՄՆ-ի դեմ և կարող է ստիպել Արևմուքին միջամտել։
Իրանի ազդեցությունը զգալիորեն նվազեց Հարավային Կովկասում: Միջանցքը ուղղակիորեն շրջանցում է Իրանին՝ դուրս թողնելով Կենտրոնական Ասիայի առևտրային ուղուց։ Նրա համոզմամբ պայմանագրի դրույթները կփոփոխվեն՝ հետագայում սպասվող պայթունավտանգ հանգամանքներում։
Միջանցքի բացումը երկարատև անկայունության աղբյուր և վտանգավոր նախադեպ

Ըստ Թորանյանի բացատրությամբ այս պայմանագրով Հայաստանը առարկայական ոչինչ չի ստանում, բացի ինչ-որ ամերիկական անորոշ աջակցությունից։ Իսկ ԱՄՆ-ի փոփոխական քաղաքականությունը իր պատկերը ցույց տվեց Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի հակամարտությունների ժամանակ։
Մինչդեռ Ադրբեջանի ստացած օգուտն ակներև է, Նախիջևան հասնելու ավելի հեշտ ձև՝ այն էլ միջազգային նախագծի անվան տակ, Մինսկի խմբի լուծարում։
Սյունիքը Հայաստանի տարածքային քարտեզի հիմնասյունն է և առանցքային բանալին, իսկ դրա հանձնումը արտաքին խաղացողին՝ այն է ԱՄՆ-ին ստեղծում է իրական ճեղք, որի միջով արդեն Ադրբեջանը և Թուրքիան հանգիստ կարող են ներթափանցել։
Մինչդեռ Իրանը, որի համար Սյունիքը համարվում է դեպի Կովկաս ցամաքային ուղու շարունակություն՝ կարող է այս ամենը դիտարկել որպես անուղղակի շրջափակման փորձ և համարժեք պատասխան տալ։
Ներկա ժամանակահատվածը նույնպես բարենպաստ է համար պանթյուրքիզմ, շարժման համար, որի նպատակն է միավորել Անատոլիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքական ժողովուրդներին։ Տորանյանի նախազգուշացմամբ՝ այդ նպատակի ճանապարհին կանգնած հայկական «փականը» այժմ կամավոր բացվում է Երևանի կողմից։
Շուտով Երևանը կստանա ներդրումների և օգնությունների խոստումներ, սակայն դրանք չնչին բան են նրա դիմաց, ինչը կկորցնի Հայաստանը՝ իր ինքնիշխանությունը։
Թրամփը տարածքային իշխանություն է ձեռք բերում Հայաստանում

Նրանից Ալեքս Քրիստոֆոնուի տեսանկյունից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն կնքել է Հայաստանի ճակատագիրը՝ «նվիրելով» Նախիջևանի միջանցքը ԱՄՆ-ին 99 տարով։
Խաղաղության անվան տակ նա հրավիրում է ամերիկյան ուժերին Հայաստանի տարածք՝ առանց որևէ երաշխիքի, որ այն կմնա Հայաստանի մաս։ Քրիստոֆորուն նաև նշել է, որ անցյալ ամսին իսպանական լրատվամիջոցը Պերիոդիստա Դիգիթալ տեղեկացրել էր Հայաստանի՝ խաղաղության դիմաց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող միջանցքը ԱՄՆ-ին հանձնելու մտադրության մասին։
Հայկական կողմը այդ պնդումը որակեց որպես կեղծ տեղեկատվություն և մանիպուլյատիվ քարոզչություն։ Քրիստոֆորուի կարծիքով՝ այս իրավիճակի իրական շահողը Թուրքիան, նա է, որը հնարավորություն է ստանալու ուժեղացնելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում։
Եվ եթե հետագայում Հայաստանի և Թուրքիայի միջև լինի ռազմական կամ որևէ կոնֆլիկտ, ապա ԱՄՆ-ն միանշանակ Թուրքիայի կողմը բռնի։
Նա նաև իր մտահոգությունը հայտնեց կապված Կիպրոս և Հունաստան, հայտնելով հույս, որ այս երկրները գիտակցում են հնարավոր Էրդողանական ազդեցության ընդլայնման վտանգը և կմնան զգոն ու իրազեկ։
Խաղաղության անվան տակ Փաշինյանը Ալիևին հանձնեց Զանգեզուրի միջացնքը

Սուրեն Սուրենյանցը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ ներկայացրեց մի շարք առավելություններ, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել այս պայմանագրի արդյունքում։
Հայաստանի համար ծայրահեղ վատ իրավիճակ է ստեղծվել, քանի որ ՀՀ սուվերեն տարածքին վերաբերող փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանը։ Ստացվում է որ ՀՀ լեգիտիմ մի հատված դառնում է վիճելի հատված։
Սա էլ իր հերթին կարող է հիմք դառնալ հետագայում նախադեպ ստեղծելու,որ ՀՀ ցանկացած տարածքում հնարավոր է նման կարգավորում լինել։ Վերջնականապես փակվեց Լեռնային Ղարաբաղի հարցը որպես հակամարտություն, քանի որ փաստաթղթի մեջ որևէ տեղ չի խոսվում դրա մասին։ Ադրբեջանը հասավ նաև ԱՄՆ-ի 907 բանաձևի կասեցմանը։
Մի բան, որի համար պայքարում էր 34 տարի։ Ալիևը նաև շատ հստակ նշեց, որ իր կողմից ՀՀ-ին ուղղված սահմանադրական պահանջը այլևս դառնում է միջազգային պահանջ և դրա չկատարումը ուղիղ անարգանք է ԱՄՆ-ի նկատմամբ։
Պայմանագրին հաջորդող ճեպազրույցում Փաշինյանը նշեց, որ սահմանազատման գործընթացները դեռ ընթացքի մեջ են և այն տարածքները, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց հայկական կողմի վերահոսկողության տակ են, պետք է վերադարձվեն։Մինչդեռ հայկական կողմին պատկանող հողերի վերադարձի մասին խոսք չգնաց։
Սուրենյանցը ներկայացրեց մի ցավալի և վտանգավոր սցենար։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, երբ Ադրբեջանը միանա ԱՄՆ-ին և Իսրայելին իրանի դեմ պատերազմում՝ Սյունիքը ստանալու պահանջի դիմաց։ Ստացվում է, որ Հայաստանը հակաիրանական պայքարում մանրադրամի դեր է կատարում։
Թրամփի հիմնական նպատակն, ըստ նրա, եղել է վերացնել Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում և ստանալ ստրատեգիական առավելություն Իրանի նկատմամբ, իսկ Հայաստանը այդ գործընթացում հանդես է եկել որպես բուտաֆորիա։ Սուրենյանցի կարծիքով՝ այս համաձայնագիրը կարելի է դիտարկել որպես կապիտուլյացիայի փաստաթուղթ Հայաստանի համար։
Անգամ նոյեմբերի 9-ին կնքված պայմանագիրը ՀՀ-ի համար չարյաց փոքրագույնն էր՝ սրա հետ համեմատած։ Այդ պայմանագրում գոնե խոսվում էր ՀՀ և բզկտված Արցախի սուվերենության մասին, մինչդեռ այս պայմանագրում ՀՀ ինքնիշխանության մասին հաստատված ոչինչ կա։
Այս պայմանագրով նաև Չինաստանի շահերն են դրվում հարցածի տակ, քանի որ այս միջանցքը «Մեկ գոտի մեկ ճանապարհ» երթուղին արգելափակելու նպատակ ունի։


