Այսօր մի շատ կարևոր թեմայի ենք ցանկանոմ անդրադառնալ, որը լարվածություն և վրդովմունք է առաջացրել հայ  հասարակության մեջ:  Խոսքը վերաբերվում է Նիկոլ Պաշինյանի կողմից եկեղեցու նկատմամբ ուղղված քննադատություններին և հարձակումներին, որոնք շարունակվում են տարիերով: 

Նա բազմիցս արել է հայտարարություններ, որոնք չեն  համապատասխանում եկեղեցու դերին: Օրինակ՝ 2019 թվականին Փաշինյանը իր հանրային ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է.  « Եկեղեցին ոչ միշտ է ծառայում ազգային արժեքներին», ինչը առաջացրել էր ինչպես տարակուսանք, այդպես էլ վրդովմունք:

2022 թվականին հրապարակվեց տեսանյութ, որտեղ նա քննադատում է եկեղեցու որոշ արարողակարգեր՝ իբրև դրանք չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Եվ մի շարք այլ քննադատություններ, որոնց նպատակն է եղել թուլացնել եկեղեցու դերը:

Կան մի քանի պատճառներ, որոնցից ելնելով են այս հարձակումները: 

Եկեղեցին՝ որպես նախկին իշխանությունների դաշնակից 

Նիկոլ Պաշինյանը շատ հաճախ է դիտարկում Հայ Առաքելական եկեղեցին որպես նախկին իշխանությունների դաշնակից: Եվ սա կարող է տարբերակ լինել եկեղեցու ազդեցության սահմանափակման: 

Եկեղեցու դիրքորոշումը՝ Արցախյան պատերազմներից հետո:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մի քանի անգամ բացահայտ քննադատել է պետական քաղաքականությունը, ինչը Փաշինյանի կողմից դիտարկվել է բացահայտ ընդդիմադիր գործողություն:

Եկեղեցին բազմիցս խոսել է Արցախի հանձնման, նահատակների հիշատակի և ազգային անվտանգության հանդեպ պետության սխալ քաղաքականության մասին: 

Եկեղեցին՝ որպես խոչընդոտ 

Շատ հաճախ եկեղեցին հանդես է գալիս ոչ միայն հոգևոր, այլ նաև քաղաքակրթական դիրքորոշմամբ: Երբ եկեղեցին բարձրաձայնում է Արցախի հանձնման և այս տիպի այլ հարցեր, կարելի է ասել, որ եկեղեցին վտանգավոր է դառնում իշխանության համար: Փաշինյանի նպատակն է այսպես լռեցնել եկեղեցուն: 

Պետություն առանց հավատի 

Փաշինյանը և իր թիմը փորձում են վերակառուցել պետականության հիմքերը, սակայն առանց պատմական ինստիտուտների, որոնց թվում է եկեղեցին: Այդ պատճառով մոդելավորվում է նոր տիպի կրթություն, որտեղ հոգևորը բացակայում է:

Ուսումնական ծրագրից ցանկանում են հանել «Հայոց եկեղեցու պատմությունը», իսկ «Հայոց Պատության» դասավանդման ընթացքում պակասեցնում են եկեղեցու դերը, հոգևոր կոնտեքստը:  

Պետության խնդիրներից հանրային ուշադրության շեղում  

Հաջորդ պատճառը հանրային ուշադրոթյան շեղումն է: Քաղաքական գործիչները հաճախ են օգտագործում սիմվոլիկ թիրախներ՝ հանդության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար:

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Փաշիյանը սկսում է անդրադառնալ եկեղեցուն այն ժամանակ, երբ լուրջ սոցալական, տնտեսական, ռազմական խնդիրներ, կորուստներ են լինում: Ինչպես նաև իր վրայից ուշադրության շեղման նպատակով, քանի որ լուր են տարածվել իր չարաշահումների և կոռուպցիայի մասին:  

Նիկոլ Պաշինյանը, ով  նախկին ընդդիմադիր է և տարիներ շարունակ խոսում էր կոռուպցիայի մասին, շարունակ բողոքում էր նախկին իշխանություններից, ով խոստանում էր իր իշխանության ներքո առանց կոռուպցիայի, ազատ և ինքնիշխան երկիր, այժմ ինքն է կանգնած ֆինանսական խոշոր չարաշահումների մեղադրանքների առաջ:

Վերջերս տեղեկություններ էին տարածվել նրա՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքում գնած  3.1 եվրո արժողությամբ վիլլայի մասին և բոլորի մտահոգությունն այն է թե արդյոք այն չի գնվել օտարերկրյա օգնության միջոցներով, որոնք տրամադրվել էին՝ զարգացնելու Հայաստանի տնտեսությունը: 

Ըստ հետաքննող զեկույցների ՝ վիլլան հնաավոր է ֆինանսավորված լինել Ֆրասիական Զարգացման Գործակալության(AFD) և Ֆրասիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի(CCAF) միջոցներով: Ցանկանում ենք նշել, որ AFD-ն 2024 թվականին Հայաստանին հատկացրել է 75 երվո միլիոն օգություն, իսկ CCAF-ը մշտապես աջակցում է Հայաստանին:

Սակայն ընդդիմադիր կողմը պնդում է, որ միջոցները ամբողջովին չեն ծառայել իրենց նպատակին, այլ նաև ուղղվել են վարչապետի անձնական անշարժ գույքի ձեռքբերմանը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը(ԿԿՀ) սկսել է պաշտոնական հետաքննություն: 

Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի իրականացրած «Կրթվելը նորաձև է» ծրագիրը, որը, ըստ որոշ տեղեկությունների, բացառապես նախընտրական նպատակներ է հետապնդում, իրականացվում է պետական բյուջեի հաշվին։ Ծրագրի ֆինանսական հատկացման մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 

Ամփոփում 

Այսպիսով,  կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու նկատմամբ քննադատությունները  ոչ միայն իր անձնական հակակրանքի հետևանք է, այլ նաև կապված է  քաղաքական հայացքների, նախկին իշխանությունների հետ անդադար պայքարի, հասարակության մոտ եկեղեցու նկատմամբ ձևավոված կարծիքի փոփոխման հետ:

Դա  ավելի խորքային և նպատակաուղղված ծրագիր է՝ պետության մեջ եկեղեցու դերը կասկածի տակ դնելու և նրա հեղինակությունը թուլացնելու համար: 

Նա նույն ձև է վարվել բանակի, դատարանների, Արցախի ինստիտուսների հետ: Սա այն քաղաքական գոծիչն է, ով խոսում է «ընտանիքի արժեքների»-ի մասին, սակայն օրինական ամուսնացած չէ, ով հանձնեց Արցախը, ով շարունակ խաբում և մանիպուլացնում  է իր ժողովրդին: 

Շնորհակալություն ուշադրության համար: