Հոկտեմբերի 21–22-ին Երևանում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական կլոր սեղան՝ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Թեև պաշտոնապես քննարկվում էին «խաղաղության օրակարգը» և համագործակցությունը, ուշադրության կենտրոնում հայտնվեց Դիլյարա Էֆենդիևան։

Էֆենդիևան այն անձն է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Բերձորի (Լաչինի) ճանապարհի արգելափակմանը՝ իրական վտանգ ստեղծելով Արցախի խաղաղ բնակչության կյանքի և առողջության համար։

Նրա գործողությունների հետևանքով երեխաներն ու տարեցները երկար ժամանակ մնացել են առանց դեղորայքի, սննդի և բուժօգնության։ Իսկ այժմ նրան ջերմորեն ընդունում են խաղաղության հանդիպմանը՝ Երևանում։

Էֆենդիևայի ներկայությունը կլոր սեղանի շուրջ վերածում է խաղաղության նախաձեռնությունը ցինիկ ներկայացման՝ խարխլելով դրա անկեղծության հավատը։